Ծրագրի մասին
Բարի գալուստ ESIAD։
Հարգելի հաշվապահներ՝ կայքի հիմնական նպատակն է խնայել ձեր ժամանակը։
Կայքը հնարավորություն է տալիս արագ արտահանել Excel (մինչև 1 000 000 տող), XML կամ տեքստային տեսքով տեղեկտվատվություն հարկային պորտալից
ընդհամենը նշելով ժամանակահատվածը և ընտրելով հաշվի տեսակը (ստացված, դուրս գրված, Ա կամ Բ հաշիվ, ճշգրտող / ճշգրտվող հաշիվ)։
Հնարավոր է նաև արտահանել տեղեկատվություն կազմակերպության ՀՀՎՀ-ով կամ անվանումով։
Արտահանված տեղեկատվությունը պարունակում է՝
- մատակարարման օրը Ա հաշիվների համար;
- դուրս գրման օրը Բ հաշիվների համար;
- կցված մայր հաշվի համարը ճշգրտող / ճշգրտվող հաշիվների համար;
- հաշվի ստորագրության օրը և ժամը;
- փաստաթղթերի տեսակը (ակցիզային հարկվող ապրանքների հհ, ապրանքների մատակարարման հհ, ծառայությունների մատուցման հհ և այլն)։
Եթե վարում եք մի քանի կազմակերպության հաշվապահություն ապա հնարավոր է գրանցել 1 օգտատեր և օգտագործել մինչև 5 կազմակերպության համար։
Ցանկության դեպքում Ձեզ հնարավորություն կտրամադրվի մեկ շաբաթ ժամանակով անվճար օգտվել կայքից, որպեսզի համոզվեք արդյունավետության մեջ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք մեզ կամ գրեք էլ․փոստին (info@esiad.am)։